Daily Archives: 24.10.2017

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ելույթը ոստիկանության կոլեգիայի նիստում 23.10.2017 թ.

Հայաստանի Հանրապետության մեծարգո պարոն Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շուտով կմտնի 2018 թվական, որը հանգրվանային է նախորդ տարիներին կատարված աշխատանքները վերլուծելու, ամփոփելու և լուրջ եզրահանգումներ անելու առումով: Հանգրվանային է նախ և առաջ այն պատճառով, որ սահմանադրական բարեփոխումների նոր իրավակարգավորումները նախատեսում են ավելի բարձր նշաձող ոստիկանական գործունեության բոլոր ուղղություններով: Կարող ենք հստակ փաստել, որ… Կարդալ ավելին »

Նախագահը մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով: Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը… Կարդալ ավելին »

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը,… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի դեսպանին և «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինին: Կարեն Կարապետյանը կարևորել է հայ-չինական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ունեն… Կարդալ ավելին »

Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք՝ ես գավառական թամադա եմ թե չէ․ Հրանտ Թոխատյան

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատը Երեւանի քաղաքապետարանը նվիրաբերելու է Հրանտ Թոխատյանին։ «Գավառական խնջույքների թամադա` ժողովրդական «պատվավոր» արտիստը, ով համատեղության կարգով անհասկանալի և բավականին կասկածելի սկզբունքի ընտրությամբ իբրև իրավապաշտպան հայտնվել էր Justice within Armenia-ի դիտորդական առաքելության խմբում, որպես 2017 թվականի ապրիլի 2-ի խայտառակության դիտորդ,… Կարդալ ավելին »

Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին (Քաղաքական հումոր)

Լրագրողներից մեկը գեներալ Սեյրան Սարոյանին հարցնում է․ -«Պատիվ ունեմ» ծրագիրը ո՞րն է, որ զինվորական ծառայության ժամկետը սահմանում է երեք տարի։ -Աչոնիկ ջան, էտի՞կ էլ պարզ չի՝ ով  պատիվ ունի, կարա էրկուսի տեղ իրեք տարի ծառայի․․․       Նյութի աղբյուրը ` hraparak.am

Էրդողանը դիմել է եվրոպյին

Թուրքիայի նախագահը քննադատելով եվրոպական երկրներում ռասիզմի տարածումը, այդ երկրների պաշտոնատարներին զգուշացրել է, որ նրանց մութ ապագա է սպասվում: Անկարայից Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը երկուշաբթի օրն Անկարայում Բոսնիա Հերցեգովինայի նախկին նախագահ Ալի Էզաթ Բեգովիչի մեծարման հանդիսության ժամանակ ասել է. «Եվրոպական երկրների ռասիստական քաղաքականությունների պատճառով, նրանց մութ ապագա է սպասում»: Ելույթի մի… Կարդալ ավելին »

«ՀԳՀԾ-ի դեմ սպառնալիքը փոխելու է համաշխարհային կարգը Վաշինգտոնի դեմ». ամերիկյան հաստատություն

«Քենան» ամերիկյան հաստատության կայքում գրված է.«Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելը Վաշինգտոնի վնասին է լինելու: «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն,   կայքում հրապարակված հոդվածում նշված է, որ ՀԳՀԾ-ի դեմ Սպիտակ Տան քայլերը հակասում են մյուս միջազգային դերակատարների նկատմամբ Վաշինգտոնի զգուշավոր մոտեցումներին: Հոդվածագիրը գրել է, որ ՀԳՀԾ-ն ազդեցիկ համաձայնություն է որն Իրանը հարգում է: Քենանը գրել… Կարդալ ավելին »

Սան Ֆրանցիսկոյում հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել

Սան Ֆրանցիսկոյում զինված անձը կրակ է բացել մարդկանց վրա, սպանելով երկու մարդու և վիրավորելով երեք ուրիշների: «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սան Ֆրանցիսկոյի արվարձանում զինված անձըը կրակ է բացել բնակարանների, բենզալցակայանների  և այդ վայրում գտնվող ավտոմեքենաների ուղղությամբ, սպանելով երկու տղամարդու և վիրավորելով երեք հոգու, այդ թվում՝ երկու կնոջ և ճանապարհային ոստիկանության մի սպայի: Դեռևս… Կարդալ ավելին »