Daily Archives: 24.10.2017

Վթարային ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 09.30-18.00  կդադարեցվի  Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ի՞նչ է կատարվում 102-րդ ռազմաբազայում

ՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում կրակել է ծառայակցի վրա՝ սպանելով վերջինիս, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը։ «Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի։ Կատարվածից… Կարդալ ավելին »

Թուրք լրագրողը ծաղրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի երկրպագուներին

Թուրքական «Sabah» թերթի սյունակագիր Մևլութ Թեզելն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի ժամանակ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի երկրպագուների ցուցադրած պաստառին: Նշվում է, որ ադրբեջանական ակումբի երկրպագուները իսպանական «Ատլետիկո Մադրիդ» թիմի հետ խաղի ժամանակ, իրենց ձեռքում A4 ձևաչափի 7 հատ թուղթ էին պահել, որոնց վրա գրված է եղել ադրբեջանական ակումբի անվանումը: ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թեզելը ծաղրելով ադրբեջանցի… Կարդալ ավելին »

Մասոններն էլի եկել են. «Իրատես»

Մեր տեղեկություններով` վերջին օրերին Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները: Հայաստան եկած մասոնական օթյակի անդամներն իրենց նորաստեղծ օթյակի աշխատանքներն են ճշգրտում: Ի դեպ, մասոնները կրկին Ֆրանսիայից են ժամանել: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը, որը հայտարարեց, թե Հայաստանում հիմնադրվում է… Կարդալ ավելին »

Պրոֆեսոր Քիլաջյանը ցանկություն է հայտնել մասնակցելու Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացմանը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Փարիզի Saint Louis հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների, ամերիկյան, ֆրանսիական ու եվրոպական արյունաբանների ասոցիացիայի միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների ղեկավար, պրոֆեսոր Ժան Ժակ Քիլաջյանին: Պրոֆեսոր Քիլաջյանը հակիրճ ներկայացրել է մասնագիտական իր մոտեցումները և ցանկություն հայտնել մասնակցելու Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացմանը, աջակցելու  արյունաբանական կենտրոնում Փարիզի Saint Louis հիվանդանոցում կիրառվող չափորոշիչների ներդրման հարցում: Նախարարը ողջունել… Կարդալ ավելին »

Ինքնաբացարկների շքերթն սկսված է

ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում համայնքների մեծ մասում առաջադրված թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել կամ էլ ետ են վերցրել փաստաթղթերը՝ ընտրապայքարում մենակ թողնելով ՀՀԿ-ական թեկնածուներին: Ինքնաբացարկ հայտնած ֆիկտիվ թեկնածուները հիմնականում անկուսակցական են եւ ինքնառաջադրված։ Այս հնարքը մշտապես կիրառվում է ՏԻՄ ընտրություններում, երբ համայնքի ղեկավարի ռեալ թեկնածուի դեմ… Կարդալ ավելին »

«Պատգամավորի լիազորությունները ո՞նց եք սահմանափակում». Էդմոն Մարուքյան

«Մենք ուզո՞ւմ ենք ունենալ խորհրդարանական պետություն, թե՞ ոչ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն քննարկումներին  գալիս է միշտ անպատրաստ, միայն քվեարկելու համար. «Դուք էիք մի քանի ամիս, տարի առաջ ասում՝ մեզ պետք է խորհրդարանական երկիր, է՞ս է խորհրդարանական երկիրը, երբ հարցի քննարկումն ուղղակի կասեցվում է: Դուք չհիմնավորեցիք՝ ինչո՞ւ պետք… Կարդալ ավելին »

Ադրբեջանն Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին կներառի «սև ցուցակում»

Պաշտոնական Բաքուն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենին Արցախ այցելելու պատճառով կներառի «սև ցուցակում»: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան և Արցախ՝ իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար:… Կարդալ ավելին »

«Միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնը հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է օտարերկրացի պատգամավորների այցելություններն Արցախ եւ հավելել. «Դրանք եւս մեկ քայլ են Արցախի… Կարդալ ավելին »

Մեքսիկացի պատգամավորներն Արցախում են

Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախի Հանրապետություն: Հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների: