«Ժամանակին տպավորված էի երիտասարդների անգրագիտությամբ»

ԵՊՀ-ում օրերս կայացած հանդիպման ժամանակ ուսանողները կոմպոզիտոր Վահան Արծրունուն հարցրին, թե ինչ կարծիքի է երիտասարդների մասին եւ ինչ խորհուրդ կտա նրանց:

Արվեստագետն ասաց, որ իր առաջին շփումը երիտասարդների հետ 1995-97 թվականներին էր, երբ ծառայում էր բանակում որպես բժիշկ, Սիսական գնդի բուժկետի պետն էր. «4000 հոգու հետ էի շփվում, եւ այն ժամանակ տպավորված էի համատարած անգրագիտությամբ, հիմա իրավիճակը այլ է…»:

Ինչ վերաբերում է մեր օրերին, Վահան Արծրունին խորհուրդ տվեց օգտվել Բոլոնիայի համակարգի ընձեռած հնարավորությունից եւ լավ կրթություն ստանալ: «Ես ժամանակին դիմեցի Բոստոնի Բերկլիի երաժշտական դպրոց, սակայն Հայաստանի միջպետական պայմանագրի բացակայության պատճառով չկարողացա օգտվել այդ հնարավորությունից, իսկ դուք կարող եք»,- շեշտեց երաժիշտը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նաեւ ասաց, որ երբ ցանկանում է խաղաղություն գտնել, անպայման գնում է իրենց բակում գտնվող Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի, որտեղ Անանիա առաքյալի մասունքն է թաղված, ինչով էլ պայմանավորված է տարածքի հոգեւոր աուրան. «Եգիպտոսի ղպտիներից սկսած՝ բոլորը գալիս են այդ սրբավայր, իսկ կողքի բակում չգիտեն, որ Պողոս Առաքյալին դարձի բերողը Հայաստանում է թաղված»: Մանրամասները՝

Aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով