«Լևոնի մերը». Էսքան բան ժողովուրդը հանդուրժում է, բա չհայհոյի՞ էլ. Լևոն Տեր-Պետրոսյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խոսքի ազատության մասին մեր մի քանի հրապարակումներից հետո ՀՀՇ-ի իշխանության տարիներին բարձր կարգավիճակ զբաղեցնող պետական գործիչներից մեկն ուշագրավ պատմություն պատմեց։

Տարիներ առաջ, երբ նոր-նոր սկսել էին քննադատել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա թիմակիցներին, ՀՀՇ կարկառուն դեմքերը շատ ծանր էին տանում այդ քննադատությունները, եւ նրանցից մեկը փորձել էր համոզել ՀՀ առաջին նախագահին, որ միջոցներ ձեռնարկեն, թույլ չտան քննադատել իրենց, լրատվամիջոցների վրա «աշխատեն»։

Տեր-Պետրոսյանը կանխել է այդ տրամադրությունները՝ ասելով․ «Էսքան բան ժողովուրդը հանդուրժում է, բա չհայհոյի՞ էլ»։ Եվ անգամ հումոր է արել՝ ցույց տալով այն ժամանակ շատ կիրառական ծխախոտի տուփը՝ «LM»․ «Տեսեք, էստեղ էլ է գրված՝ Լեւոնի մերը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով