«168 Ժամ».Առանց ակնկալիքների

«168 Ժամ» թերթը գրում է.«Անկախ նրանից՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպե՞ն, թե՞ ոչ, տարածաշրջանում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը կշարունակվի, քանի որ ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է և՛ հակամարտության կողմերին, և՛ միջնորդներին, ինչպես նաև չկա երկու կողմի համար ընդունելի կարգավորման  լուծում: Այս պահին հակամարտության որևէ տեսակի լուծում տեսանելի չէ»,- այս մասին 168.am-ին ասել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով տարեվերջին նախատեսվող Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավոր արդյունքներին:

Ըստ նրա՝ խաղաղ կարգավորման փոխընդունելի տարբերակ այս պահին, փաստորեն, գոյություն չունի: Սրա բացակայության պայմաններում նախագահները որքան էլ հանդիպեն, որևէ արդյունք չի լինելու, արդյունքը լինելու է միայն այն, որ համանախագահներն աշխատեցին և կազմակերպեցին նախագահական հանդիպում, որը կլինի նախագահական հանդիպումների շարքում՝ հերթականը, բայց ոչ որոշիչը:

Իր հերթին՝ քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն  ասել է, որ նախագահական հանդիպումից որևէ առաջընթաց չի ակնկալում, քանի որ սա բարդ ու խճճված հակամարտություն է:

Նրա խոսքով՝ երբ չկան տևական, դրական բանակցություններ, նախագահական մեկ հանդիպմամբ ճեղքում չի կարող գրանցվել:

 «168 Ժամ» թերթ

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով