Հայաստանի մայրաքաղաք Երևանում հոսեյնական սգավորները Կապույտ մզկիթում կատարեցին Իմամ Հուսեյնի նահատակության հիշատակին նվիրված ծիսակարգը՝ «Աշուրան» և այսօրվա նամազը: Մուսուլման հավատացյալները մեծարեցին նաև Հազրաթ Զեյնաբի սրբավայր դամբարանի պաշտպան նահատակ Մոհսեն Հոջաջիի հիշատակը:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ Հոսեյնական արարարողությունը տեղի է ունեցել իսլամական տարբեր երկրներից, մասնավորապես Իրանից Երևան ժամանած Իսլամի մեծ մարգարեի ընտանիքի անդամների Ահլե բեյթի երկրպագուների և Հայաստանի մի խումբ պաշտոնյաների ու հայ քաղաքացիների մասնակցությամբ:
Մոհառամ ամսին Քերբալայի նահատակներին նվիրված հիշատակի արարողությունները հիշեցնում են Իմամ Հոսեյնի ընդվզման վեհությունը: Իմամ Հոսեյնը մեծություն էր, ով իսլամական ճշմարիտ ուսմունքները պահպանելու համար իր հավատարիմ աջակիցների հետ արարեց հավերժական սխրանք, որը ողջ աշխարհում դարձավ ներշնչանքի աղբյուր բռնությունների դեմ պայքարի համար:
Շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնը նահատակվել է լուսնային հիջրեթի 61 թվականի մոհառամ ամսի 10-ին Քերբալայում:
Parstoday