Daily Archives: 03.09.2017

Ինչ ենք արտահանել այս տարի և որ ապրանքների արտահանումն է ամենից շատ աճել

2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 185.1 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 974.3 մլն դոլարի դիմաց։ Տարվա յոթ ամիսների կտրվածքով՝ արտահանման ծավալն աճել է 21.6%-ով։ Ի՞նչ ենք արտահանել։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից կազմված արտահանման 20 խոշորացված ապրանքախմբերի ցանկի՝ իր ծավալներով առաջինը հանքահումքային արտադրանքն է՝ 367.2 մլն դոլար։ Արտահանման երկրորդ խոշոր… Կարդալ ավելին »

Որքա՞ն է մարդու կյանքի առավելագույն տևողության սահմանը

Գիտնականները հայտարարել են, որ իրենք սահմանել են մարդու կյանքի առավելագույն տևողությունը: Տեղեկացնում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը: Հոլանդացի   գիտնականները կարծում են, որ չնայած սննդի , կենսապայմանների և առողջապահական ծառայությունների բարելավմանը, չի կարելի  մարդու կյանքի տևողության ավելացման ակնկալիք ունենալ: Նրանք պարզել են, որ տղամարդիկ կարող են ապրել մինչև 114.1 տարի, իսկ կանայք`115.7 տարի: Ռոտերդամի և Թիլբուրգի համալսարանների… Կարդալ ավելին »

ՀՀ վաստակավոր արտիստուհին հայտնվել է անելանելի իրավիճակի մեջ. նա զրկվել է ամբողջ ունեցվածքից և այժմ կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնի դերասանուհի, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը դարձել է խաբեության զոհ: Հանուն հարազատ եղբոր ընտանիքի՝ կորցնելով ամբողջ ունեցվածքը, ոսկեղենը, հիմա էլ կանգնած է բաց երկնքի տակ մնալու վտանգի առաջ: SHAMSHAYN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց. «Տարիներ առաջ հարազատ եղբայրս իր տղայի հարսանիքի համար մի կնոջից տոկոսով գումար է վերցնում, սակայն տոկոսները գնալով… Կարդալ ավելին »

ՀՀ առաջին նախագահի եղբոր որդու նկատմամբ հետախուղում է հայտարարված

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  սեպտեմբերի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Էդգար Կարապետյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի, Աթոյան փ. անց., 15շ., բնակիչ 40-ամյա, Տիգրան Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է, ում նկատմամբ… Կարդալ ավելին »

Ռուսաստանի ԶՈւ ռազմանավերը այցելելու են Ադրբեջան և Ղազախստան

Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի ռազմանավերի խումբը Կասպից ծովում վարժանքների ընթացքում այցելելու է Ադրբեջանի և Ղազախստանի նավահանգիստներ: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նա հայտարարել է, որ Կասպյան նավատորմի ռազմանավերը՝ «Վելիկի Ուստյուգ» փոքր հրթիռային նավի գլխավորությամբ, դուրս են եկել մշտական տեղակայման վայրից… Կարդալ ավելին »

Աստղագուշակ սեպտեմբերի 3-ի համար

Խոյ: Հրաշալի օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Աստղերն առավել բարյացակամ են նրանց հանդեպ, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում: Նոր բիզնես ծրագրեր կկազմեք, ձեռք կբերեք համախոհներ, ովքեն կօգնեն իրագործել դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը, անգամ ամենահամարձակ և անսովոր մտահաղացումները կարող են իրականանալ: Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Ընկերուհիները, զարմուհիները կարող են… Կարդալ ավելին »

«The Spectator» . Արևմտյան երկրները պիտի հեռու մնան «վահաբական Արաբիա»-ի հետ բարեկամությունից

«The Spectator» պարբերականը եվրոպացի պետայրերին հորդորել է հրաժարվել Սաուդյան Արաբիայի հետ առերևույթ բարեկամությունից, քանի որ Ռիադը պաշտպանում է վահաբականությունը և այդ հոսանքը դեմ է արևմտյան երկրների ազգային անվտանգությանը: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ բրիտանական «The Spectator» պարբերաթերթը գրել է. «Բրիտանիայի MI5-ի նախկին պետ Ջոնաթան Էվանսն ազդարարել է, որ առաջիկա առնվազն 30 տարիների ընթացքում այս երկիրը զերծ չի մնալու «վահաբական ահաբեկչության»… Կարդալ ավելին »

Մոսկվա. Սան Ֆրանցիսկոում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի խուզարկումը ոտնձգողական քայլ է

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը շաբաթ գիշեր մի հաղորդագրությամբ բողոքելով Սան Ֆրանցիսկոում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքը խուզարկման ենթարկելու ԱՄՆ-ի քայլի դեմ, հայտարարել է, որ Վաշինգտոնի այդ քայլը միջազգային իրավունքի ոտնահարում է: ԱՄՆ-ի անվտանգության ուժերը շաբաթ օրը հակառակ դիվանագիտական նորմերին, խուզարկեցին Սան Ֆրանցիսկոում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքը: Խուզարկումն իրականացվել է Ռուսաստանի հյուպատոսարանի անդամների և անձնակազմի բացակայությամբ: Ռուսաստանն անօրինական է համարել… Կարդալ ավելին »

Բորիս Ջոնսոն. Պետք է վերջ տալ Ռոհինգյաի մոսւսուլմանների հանդեպ ոճրագործություններին

Բրիտանիայի ԱԳ նախարարը շաբաթ օրը Մյանմարի կառավարությունից և հատկապես այդ երկրի ԱԳ նախարար Անգ Սան Սուչիից պահանջել է դադարեցնել Ռոհինգյաի մուսուլմանների դեմ բռնությունները: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բորիս Ջոնսոնը, ում պատկան երկիրը Մյանմարի կառավարության դաշնակիցներից է, ասել է. «Ռոհինգյաի մուսուլմանների հանդեպ նման վերաբերմունքը վնասում է Մյանմարի հեղինակությանը»: ՄԱԿ-ը շաբաթ օրը հայտարարեց, որ 60 հազար Ռոհինգյաի… Կարդալ ավելին »