Մոսկվա. Սան Ֆրանցիսկոում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի խուզարկումը ոտնձգողական քայլ է

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը շաբաթ գիշեր մի հաղորդագրությամբ բողոքելով Սան Ֆրանցիսկոում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքը խուզարկման ենթարկելու ԱՄՆ-ի քայլի դեմ, հայտարարել է, որ Վաշինգտոնի այդ քայլը միջազգային իրավունքի ոտնահարում է:

ԱՄՆ-ի անվտանգության ուժերը շաբաթ օրը հակառակ դիվանագիտական նորմերին, խուզարկեցին Սան Ֆրանցիսկոում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքը: Խուզարկումն իրականացվել է Ռուսաստանի հյուպատոսարանի անդամների և անձնակազմի բացակայությամբ:

Ռուսաստանն անօրինական է համարել նախապես ծրագրավորված այս խուզարկումը և ընդգծել է, որ ամերիկացիները ռուս պաշտոնատարների բացակայությամբ և դուռը ջարդելու սպառնալիքով մուտք են գործել հյուպատոսարանի շենքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը նշել է, որ Մոսկվան այդ կապակցությամբ բողոքի նոտա է հղել Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության անդամ էնթընի Գոդֆերիին:

Վաշինգտոնը հինգշաբթի օրն արձագանքելով Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագետների թիվը մի քանի հարյուր հոգի կրճատելու և դիվանագիտական մի քանի շենքերի աշխատանքը դադարեցնելու Մոսկվայի վերջին որոշմանը, Մոսկվայից պահանջեց մինչև սեպտեմբերի 2-ը փակել Սան Ֆրանցիսկոում գործող Ռուսաստանի հյուպատոսարանը: ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության համաձայն Ռուսաստանը նաև պարտավոր է փակել Վաշինգտոնում ու Նյու Յորքում իր հյուպատոսային կենտրոնները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով