Որքա՞ն է մարդու կյանքի առավելագույն տևողության սահմանը

Գիտնականները հայտարարել են, որ իրենք սահմանել են մարդու կյանքի առավելագույն տևողությունը: Տեղեկացնում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:

Հոլանդացի   գիտնականները կարծում են, որ չնայած սննդի , կենսապայմանների և առողջապահական ծառայությունների բարելավմանը, չի կարելի  մարդու կյանքի տևողության ավելացման ակնկալիք ունենալ: Նրանք պարզել են, որ տղամարդիկ կարող են ապրել մինչև 114.1 տարի, իսկ կանայք`115.7 տարի:

Ռոտերդամի և Թիլբուրգի համալսարանների հետազոտողների կարծիքով, թեև որոշ մարդիկ կարող են բացառություն կազմել և ավելի երկար ապրել՝ ինչպիսին էր ֆրանսուհի Ժաննա Կալմանը: Երկրագնդի վրա երբևէ բնակված ամենաերկարակյաց անձնավորությունը, ում ծննդյան  և մահվան ամսաթվերը պաշտոնապես հաստատված են, ֆրանսուհի Ժաննա Կալմանն է եղել, որը մահացել է 1997-ի օգոստոսին: Նա ապրել է 122 տարի, 5 ամիս, 14 օր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետազոտողներն այս եզրակացությանը եկել են ուսումնասիրելով վերջին 30 տարիներին Նիդեռլանդներում շուրջ 75 հազար մարդու մահացության դեպքեր, ովքեր մահացել են 94 տարեկանից բարձր հասակում:

Անցկացված հետազոտության մասնակիցներից  պրոֆեսոր Ջոն Ինմալն ասում է.«Մարդու կյանքի տևողության համար կա սահման: Իհարկե նաև պետք է նշել, որ մարդկանց կյանքի միջին տևողությունն ավելացել է»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով