Ինչո՞վ են զբաղված ՊՆ-ում և ԱԱԾ-ում. սահմանը մի խումբ աֆղաններ են հատել. «Ժողովուրդ»

Загрузка...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանի պետական սահմանն այնքան էլ պաշտպանված չէ, և հարկ եղած դեպքում կարող են այն ապօրինի ճանապարհով հատել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի հուլիսի 24-ին մի խումբ աֆղաններ Նախիջևանից Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկի «Ենթակայան» մարտական դիրքի հարակից մասով հատել են սահմանն ու հայտնվել Հայաստանում: Եվ նրանց բռնել են ոչ թե սահմանապահները, այլ ոստիկանները, այն էլ Երասխ գյուղի Օղակաձև հրապարակից:

Հետո արդեն հարուցվել է քրեական գործ, նրանց մեղադրանք է առաջադրվել, օրերս էլ գործը կուղարկվի դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ սահմանների պաշտպանությամբ զբաղվող ԱԱԾ, բայց ապարդյուն. այնտեղից խնդրեցին հարցը ներկայացնել գրավոր, սակայն այդպես էլ ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին»:

 

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում։

«Տեսե’ք նիկոլի աջակից էջերից ևս մեկը տարածել է ապատեղեկատվություն». Արշակ Սարգսյան

24.01.2020

Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորել են վարչապետի աթոռն ազատելու կոչերով

25.01.2020

Ծանոթացե՛ք, պարոն վարչապետ, ձեր իշխանության հովանավորության տակ գործող սորոսական խուլիգանախումբն է

26.01.2020

«Փաստաթղթերի կեղծմամբ բանակից փախած այս 37-ի մատնիչը հիմա էլ լուսանկարներ է կեղծում».Արսեն Բաբայան

25.01.2020

«Այս նկարը տարածած եւ՛ լրատվամիջոցները, եւ՛ պաշտոնատար անձինք պետք է հանդես գան հերքմամբ, եւ ներողություն խնդրեն եւ՛ պարոն Մինասյանից, եւ՛ պարոն Թովմասյանից».Գոհար Մելոյան

26.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...