Ինչո՞վ են զբաղված ՊՆ-ում և ԱԱԾ-ում. սահմանը մի խումբ աֆղաններ են հատել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանի պետական սահմանն այնքան էլ պաշտպանված չէ, և հարկ եղած դեպքում կարող են այն ապօրինի ճանապարհով հատել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի հուլիսի 24-ին մի խումբ աֆղաններ Նախիջևանից Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկի «Ենթակայան» մարտական դիրքի հարակից մասով հատել են սահմանն ու հայտնվել Հայաստանում: Եվ նրանց բռնել են ոչ թե սահմանապահները, այլ ոստիկանները, այն էլ Երասխ գյուղի Օղակաձև հրապարակից:

Հետո արդեն հարուցվել է քրեական գործ, նրանց մեղադրանք է առաջադրվել, օրերս էլ գործը կուղարկվի դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ սահմանների պաշտպանությամբ զբաղվող ԱԱԾ, բայց ապարդյուն. այնտեղից խնդրեցին հարցը ներկայացնել գրավոր, սակայն այդպես էլ ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով