Բերքի լավագույնը զինվորին. Լուսանկարներ

Արարատյան Հայրապետական թեմի քահանաները «Բերքի լավագույնը զինվորին» նախաձեռնության շրջանակներում այցելեցին Շիրակի մարզի, Գյումրու ՀՀ ԶՈՒ N զորամաս: ԱՀԹ երիտասարդները մեծ շուքով էին պատրաստվել:

Տարվա բերքը` միրգն ու բանջարեղենը հասցրեցին զինվորներին: Զինվորների համար իսկական տոն էր: Ելույթ ունեցան <<Ծաղկազարդ>> համախումը, ղեկավար՝ Լիլիթ Գրիգորյան: <<Վարք Հայոց>> ազգային երգի-պարի համույթը, ղեկավար՝ Սարգիս Փարամազյան:

<<Նշխարք>> վոկալ անսաբմլը, ղեկավար՝ Հեղինե Օհանյան: Չորս տարի առաջ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ ստեղծվեց մի ծրագիր, որի անվանումն է «Մենք մեր զինվորի կողքին ենք»,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– մանրամասնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց թեմի համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի համար այս նախաձեռնությունը, շատ կարևոր հիմք ունի. հիմնական առաքելությունը զինվորին ուշադրություն և ջերմություն պարգևելն է: «Կարևոր է նաև երիտասարդների մասնակցությունը: Մենք եկել ենք, որ ոգևորենք զինվորներին, բայց այնպես ստացվեց, որ իրենք էլ իրենց հերթին մեզ ոգևորեցին»,

– ընդգծեց Տեր Պետրոսը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Լրագրող ̀ Արթուր Հայրապետյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով