Լոնդոնի «Չելսին» ձեռք է բերել հունգարական «Ույպեշտի» կիսապաշտպան Կիլիան Ազարին, ով «ազնվականների» կիսապաշտպան Էդեն Ազարի ամենակրտսեր եղբայրն է:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու ակումբի ակադեմիայում:
Նշենք, որ Կիլիան Ազարը «Ույպեշտ» էր տեղափոխվել 2015 թվականին: Հունգարական ակումբի կազմում բելգիացին մասնակցել է 42 հանդիպման, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հիշեցնենք, որ Մյուխենգլադբախի «Բորուսիայում» հանդես է գալիս 24-ամյա կիսապաշտպան Թորգան Ազարը, ով նույնպես Էդեն Ազարի եղբայրն է:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Parstoday