Թեմա. իրան

Նախագահն ընդունել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունների մասին և ընդգծել, որ դրանք հնարավորություն են տալիս էլ ավելի մեծ հոգատարությամբ զարգացնել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված միջպետական հարաբերությունները: Նախագահ Սարգսյանը հանդիպման առիթով… Կարդալ ավելին »

Իրանի ՌԾՈւ նավախումբը Բանգլադեշում միջազգային զորավարժության է մասնակցում

Իրանի բանակի ռազմածովային ուժերի 49-րդ նավախումբը Բանգլադեշի տարածքային ջրերում մասնակցում է Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների համատեղ որոնողափրկարարական զորավարժության։ Այս մասին տեղեկացնում է Իրանի բանակի ՌԾՈւ կայքը։ Իրանի նավախումբը կազմված է «Սաբալան» ռազմանավից և «Բանդարաբաս» թիկունքային ապահովման նավից։ Զորավարժությունն անցկացվում է նոյեմբերի 26-28-ը, ընդհանուր առմամբ մասնակցում է 32 երկիր։ Հիշեցնենք, որ Իրանը 2017-ի փետրվարին  մասնակցում էր… Կարդալ ավելին »

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Երևանում ԻԻՀ Էնդելարի հանրային դատախազության կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի մոտից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1987 թ. ծնված Մահդի Ն.-ին, որը հուլիսի 3-ից ԻԻՀ Էնդելարի հանրային դատախազության կողմից հետախուզվում էր կաշառքի, յուրացման և խարդախության համար նախատեսված պատիժը խստացնող օրենսգրքի 1-ին հոդվածի մեղադրանքով (խարդախություն, ուրիշի… Կարդալ ավելին »

Այսօր կեսօրին Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել Աշուրայի նամազը

Հայաստանի մայրաքաղաք Երևանում հոսեյնական սգավորները Կապույտ մզկիթում կատարեցին Իմամ Հուսեյնի նահատակության հիշատակին նվիրված ծիսակարգը՝ «Աշուրան» և այսօրվա նամազը: Մուսուլման հավատացյալները մեծարեցին նաև Հազրաթ Զեյնաբի սրբավայր դամբարանի պաշտպան նահատակ Մոհսեն Հոջաջիի հիշատակը: Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ Հոսեյնական արարարողությունը տեղի է ունեցել իսլամական տարբեր երկրներից, մասնավորապես Իրանից Երևան ժամանած Իսլամի մեծ մարգարեի ընտանիքի անդամների Ահլե բեյթի երկրպագուների… Կարդալ ավելին »

Մահմեդական երկրները թույլ չեն տա, որ տարածաշրջանում ստեղծվի 2-րդ Իսրայել

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Համենեյի խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին, նկատի ունենալով իրաքյան Քուրդիստանին, հայտարարել, որ իրենք Թուրքիայի հետ միասին չեն թողնի տարածաշրջանում ստեղծվի «երկրորդ Իսրայել». փոխանցում է ermenihaber-ը: «Իրաքի ժողովուրդը, Թուրքիան, Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները անպատասխան չեն թողնի սա և կընդդիմանան այս նողկալի երևույթին: Մահմեդական երկրները թույլ չեն տա, որ ստեղծվի երկրորդ Իսրայել»,-ասել… Կարդալ ավելին »

Երկուշաբթի օրը կմեկնարկի ԱԷՄԳ-ի վճռադատ խորհրդի սեզոնային նստաշրջանը

ԱԷՄԳ-ի գերատեսուչն այսօր գործակալության վճռադատ խորհրդին ներկայացվելիք զեկույցում անցյալի նման կհաստատի ՀԳՀԾ-ի հանդեպ ԻԻՀ հավատարմությունը: ԱԷՄԳ-ի վճռադատ խորհրդի սեզոնային նստաշրջանը մեկնարկելու է այսօր, Վիեննայում: Նիստի օրակարգում դրված է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը հաստատող Յուկիա Ամանոի զեկույցի քննարկումը: Իրանի մասին ԱԷՄԳ-ի սեզոնային նոր զեկույցը հրապարակվեց օգոստոսի 31-ին և տրամադրվեց գործակալության վճռադատ խորհրդի անդամներին: Զեկույցում գործակալության գերատեսուչը… Կարդալ ավելին »

«Հանգիտագիրք» պատմագիրքը 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքը ներկայացնող բացառիկ աղբյուր է

«Հանգիտագիրք» պատմագիրքը լրացնում է իրանական պատմության տեղի աղբյուրների բացթողումները: Այն նաև 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքը ներկայացնող կարևոր աղբյուր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 7-ին կայացավ  Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի շնորհանդեսը: «Այս ձեռագիր մատյանըև ցավոք մինչ այսօր չէր հրատարակվել: Ձեռագրի մասին իմացել ենք Հարություն Հովնանյանի «Պատմություն Նոր Ջուղայի» գրքից:… Կարդալ ավելին »

Մոգերինի. ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Բազմիցս կրկնել ենք, որ ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և այն տպավորությունն ունենք, որ առաջիկա ամիսներին պիտի կրկնենք այս հարցը, քանի որ դա առնչվում է միջազգային անվտանգությանը»: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը ամառային արձակուրդներից հետո Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների 2017 թվականի համաժողովի բացման հանդիսության ժամանակ կողմնակի կերպով պատասխանելով… Կարդալ ավելին »