Author Archives: Գլխավոր խմբագիր

«Զադնի» է դրել, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր: Այդ պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել է Դավիթ Խաչատուրյանին՝ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։ Երեկ ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հարցը հանվում է օրակարգից. «Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների… Կարդալ ավելին »

Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»

  «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքական շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը 29.04.2024 թ-ին ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է՝ 24 ժամվա ընթացքում պատասխանատվության կանչել «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի լրագրող ներկայացող Դավիթ Լևոնյանին և նրա լրատվամիջոցին, որը հրապարակել էր Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի… Կարդալ ավելին »

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

  Երևան քաղաքում՝ Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում… Կարդալ ավելին »

Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակվել… Կարդալ ավելին »

Մայիսի 15-ից հետո դրսի թշնամին ներսի թշնամու ստորագրությամբ-թույլտվությամբ Տավուշում յուրովի սահմանագծում է պատրաստվում իրակացնել. Հակոբյան

  Հայաստանի սրընթաց գահավիժումը կասեցնելու միակ տարբերակն օր առաջ պատուհասից ազատվելն է, ինչը պահանջում է բոլոր ուժերի համակարգված եւ կազմակերպված գործողություններ Երեւանում։ Այո՛, անպայման Երեւանում… Այս մասին գրել է  քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը  : «Հրեշն անկեղծացել է… Ազգակործան պատուհասի հետ հանդիպումից հետո կիրանցին հուզված էր, զայրացած, արցունքն աչքերին։ Նիկոլը նրա մոտ անկեղծացել էր՝ որեւէ երաշխիք չկա,… Կարդալ ավելին »

Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար

  Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց արդեն վերադարձվում են ինքնաշխատ եղանակով, հետևաբար հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չկա: Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է առցանց եղանակով։ Արդյունքում՝ հաշվեհամարի բացակայության պատճառով նախկինում չվերադարձված 20 534 ֆիզիկական անձի հաշվեհամարներին… Կարդալ ավելին »

Անթույլատրելի է Բագրատ Սրբազանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը․ Թաթոյան

  Անթույլատրելի է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը, որ սկսվել է Տավուշում իրենց իրավունքների համար մարդկանց պայքարը սկսելուց անմիջապես հետո։ Այդ արշավը նաև ուղղված է Հայոց Եկեղեցու ու մյուս հոգևորականների դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին… Կարդալ ավելին »

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թ. հուլիսի 16-ին, սակայն նշվում է, որ կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ կարգավորումներ վերանայելու, ինչպես նաև նոր կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն: Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է… Կարդալ ավելին »

Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը օրերս ընդդիմադիր դաշտի մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների հետ տեղի ունեցած փակ հանդիպումներից մեկի ժամանակ նշել է, որ հայաստանյան իշխանություններին փոխանցել են իրենց լուրջ մտահոգությունները ՀՀ-ում քաղբանտարկյալների թեմայի վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ ի մասնավորի առանձին շեշտվել է, թե… Կարդալ ավելին »

Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ»

  «Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ տարբեր մարզերում ի աջակցություն տավուշցիների ծավալվող պայքարից եւ ակցիաներից, մեր տեղեկություններով, իշխանություններն այնքան մտահոգ են, որ հրահանգել են մարզպետներին՝ փողոցները փակող ցուցարարների դեմ «կոնտր-մասսովկաներ» դուրս բերել, որոնք կհայհոյեն ցուցարարներին, ամոթանք կտան պատգամավորներին, ձեռքի հետ էլ կգովերգեն իշխանություններին ու կփորձեն ցույց տալ, որ իրականում մի փոքր խմբակ է ճանապարհ փակում, իսկ… Կարդալ ավելին »