Author Archives: Գլխավոր խմբագիր

Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է տարածաշրջանում հաստատել իր անվերապահ հեգեմոնիան: Դիցուք՝ Վրաստանում մի քանի օր է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել: Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ «Ո՛չ ռուսական օրենքին» գրություններով պաստառներով։ Ընդդիմությանը զայրացրել է իշխող «Վրացական երազանք» խմբակցության… Կարդալ ավելին »

«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը պանելային քննարկման էր հրավիրել ոլորտային փորձագետների: Անվտանգությունն ու տնտեսական զարգացումն էին զրույցի առանցքում: Քննարկման ժամանակ բավական կոշտ գնահատականներ հնչեցին տնտեսության առկա վիճակի հետ կապված: Ի մասնավորի, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը շեշտում է, որ այն տնտեսական աճի որակը, որ մենք ունենք, չի սպասարկում անվտանգային… Կարդալ ավելին »

Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը` գրավոր ընթացակարգից անցնելով բանավորի: Ըստ Սահմանադրական դատարանի կայքում տեղակայված ՍԴԱՈ-59 որոշման, բանավոր քննությունը պայմանավորված է գործի հանգամանքներն առավել արդյունավետ բացահայտելու նպատակով։ Գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին: Դիմումով վիճարկվում է արդարադատության նախկին նախարար… Կարդալ ավելին »

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում՝ Ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում… Կարդալ ավելին »

ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին

Ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Զ.) և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։… Կարդալ ավելին »

Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը. Աբրահամյան

  Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը. «Բոլոր այն նորմալ ոստիկանները, ովքեր տեղյակ չեն` ասեմ, որ իրենց տոնին ընդառաջ, իրենց համածառայակից ընկերները, քննչական կոմիտեից Ձերբակալվածների պահման վայր մարդ տանելիս, մտել են մի խուլ տեղ, կանգնեցրել մեքենան, իջել… Կարդալ ավելին »

Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարություն

  Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը․ Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Այս մասին ասված է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների տարածած համատեղ հայտարարությունում։ «Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը՝… Կարդալ ավելին »

Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան

  «Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել Վարդանյանին: Նա գտնվում է ՀՀ ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում: 72 ժամվա ընթացքում պետք է նրան կա՛մ ազատ արձակեն, կա՛մ կալանավորեն, ինչի հիմքերը չկան: Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի… Կարդալ ավելին »

Սամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումից

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել է․ «Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել Վարդանյանին: Նա գտնվում է ՀՀ ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում: 72 ժամվա ընթացքում պետք է նրան կամ ազատ արձակեն, կամ կալանավորեն, ինչի հիմքերը չկան: Բայց այն, ինչ տեղի… Կարդալ ավելին »

Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ

  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 625 դեպք և շուրջ 280 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 34 դեպքով 34 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 114.5 մլն դրամի չափով:   Հսկիչ դրամարկղային մեքենաների… Կարդալ ավելին »