Ողբերգական դեպք՝ Երևանում․ մահացած վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ամսական երեխա

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում  ծնողների կողմից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ երեխան Երևանի բնակիչ 3 ամսական Լ․ Թ․-ն է:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով