Հրդեհ Լեռնանիստ գյուղում

Հունիսի 7-ին, ժամը 06:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնանիստ գյուղում` դպրոցի մոտակայքում, այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին կից չշահագործվող շինության (մոտ 60 քմ) տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 08:26-ին: Մասամբ այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով