Սահմռկեցուցիչ դեպք Երևանում. 34-ամյա որդին կտրել է մոր պարանոցն ու սպանել, ապա գնացել է Կիևյան կամուրջ ու ցած նետվելով՝ ինքնասպան եղել

 

Երեկ՝ ապրիլի 20-ին, դաժան ու սահմռկեցուցիչ սպանություն և ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, պարանոցի մասը կտրած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 63-ամյա Նաիրա Մ․-ի դին։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կամրջից իրեն ցած նետած քաղաքացին Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ․-ն է, ով Ավանում սպանված կնոջ որդին է։ Ոստիկաններն ու քննիչները ունեն տեղեկություններ, որ տղան սպանել է մորը, ապա եկել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով