Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով գույժը, իսկ ադրբեջանցիներին մատուցելով հերթական նվերը՝ ՀՀ սուվերեն տարածքից 4 գյուղ հանձնելու եւ սահմանազատումը Տավուշից սկսելու մասին: Ընդամենը 2 օր առաջ Տավուշում Նիկոլ Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` հանգստացնելով, որ ընդամենը փոխանակում է լինելու, սակայն երեկ պարզ դարձավ, որ նրանց հերթական անգամ խաբել են: Եվ պատահական չէր, որ ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ ցնծում էին` կատարվածը համարում Ալիեւի հերթական շռնդալից հաղթանակը, մեծագույն նվեր`  Ադրբեջանի ժողովրդին: Հիանում էին նրա «մարտավարական ու դիվանագիտական ունակություններով», որ «ադրբեջանական բանակը` առանց կրակոցի, զբաղեցնում է հակառակորդի դիրքերը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20․ 04․ 24 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով