Տավուշի սահմանագոտում ադրբեջանական զինուժի կուտակումներ կան. Սարգսյան

 

Վերջին շրջանում Տավուշի մարզի սահմանագոտում տեղի են ունենում ադրբեջանական զինուժի և զինտեխնիկայի, այդ թվում՝ ծանր տեխնիկայի կուտակումներ։ Այս մասին հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Առաջիկա 7-10 օրերին սահմանի այդ հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից հարձակումը քիչ հավանական է թվում՝ շարունակվող անձրևների պատճառով, քանզի ցեխոտ տեղանքները դժվարություններ են ստեղծում ադրբեջանական տեխնիկայի տեղաշարժի համար։

Մարտի 5-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նրան հարցնելով՝ 1․ Տավուշի մարզի Ոսկեպար և Այգեպար գյուղերի սահմանամերձ տարածքներում Ռուսաստանի զինուժի կողմից կառուցված, հավաքովի կոնստուկցիաներով շենքերը ի՞նչ նպատակով են կառուցվել, ներկայումս դրանք որպես ի՞նչ են ծառայում։ 2․Տավուշի մարզի սահմանագոտում, անկլավ հանդիսացող կամ այդպիսին չհանդիսացող, նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի հարակից տարածքներում ՊՆ-ն հողաշինական ի՞նչ աշխատանքներ է կատարում, ի՞նչ նպատակով։

Պաշտպանության նախարարությունից մարտի 21-ին գրավոր պատասխանել են, որ ռուսական զորանոցների վերաբերյալ հարցը ՀՀ պաշտպանության նախարարության գործառնույթների շրջանակներից դուրս է։ Պաշտպանության նախարարությունը պարտավոր էր հայտնել, թե որն է այդ տեղեկատվությանը տիրապետող պետական հիմնարկությունը։ Սահմանագոտում հողաշինական աշխատանքների վերաբերյալ հարցին Պն-ն պատասխանել է , որ այդ հարցով «Տեղեկատվության տրամադրումը մերժվում է ՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին»
ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և ՀՀ կառավարության 11․01․2024թ․N953 որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ, 12-րդ և 21-րդ կետերի պահանջները»»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով