Փրկարարները երեխային տեղափոխել են Կապան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ և հանձնել ծնողներին

Մարտի 25-ին, ժամը 11:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում մոտ 10 տարեկան երեխան մոլորվել և ավտոմեքենաներ է կանգնեցնում Կապան տեղափոխվելու համար․ երեխային Կապան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ա. Փ.-ին (ծնված 2013 թ.) տեղափոխել են Կապան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ և հանձնել ծնողներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով