Պետք է գնալ համազգային լայն համախմբման հանուն պետականության պահպանման ՝ մի կողմ դնելով կուսակցական ու խմբային շահերը.Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ  անդամ   Էդուարդ Շարմազանովը   ֆեյսբուքյան  իր էջում  գրում է.
Նիկոլիզմի հեռացումը մեկ մարդու կամ մեկ ուժի բան չէ ,համազգային համախմբում է պետք։
Հաճախ եմ լսում՝ ինչու՞ ՀՀԿ-ն Նիկոլին չի հեռացնում միտքը։
Ու շատ հաճախ դա ասում են նաեւ մարդիկ, ովքեր 2018-ին ՀՀԿ-են «մերժել»։
Հարցնում եմ՝ եղբայր, 2018-ին հրապարակում եղե՞լ ես ,չէ՞։
Ասում են ՝այո,բայց էս թերության,էն սխալի դեմ լինելով։
Ասում եմ՝ հասկացա,ավելի լավ պետություն ունենալու համար ես մեզ «մերժել»,հավատացել ես Նիկոլին,բայց խաբվել ես։
ՀՀԿ-ն իր վրայից սխալներն ու մեղքերն ուրիշի վրա չի բարդում։
Այո,եղել են կոպիտ սխալներ եւս։
Բայց հերիք չէ՞ դրանց մասին խոսել միայն։
ՀՀԿ-ի օրոք՝2016-ի Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը ձախողվել է։
ՀՀԿ-ի օրոք 2015-ի ապրիլին ամբողջ աշխարհը խոսում էր Հայոց ցեղասպանության դատապարտումից։
Ձեռքբերումները քիչ չեն…
Հիշենք,որ ՀՀԿ-ն 2018-ի ԱԺ ընտրություններին մասնակցել է «Եթե մտահոգ ես» կարգախոսով՝զգուշացնելով մոտեցող արհավիրհքի մասին…
Ավաղ ,դա նման էր «ձայն բարբառոյ անապատի »…
2020-ի կապիտուլյացիայից հետո ՀՀԿ-ն ազգային այլ ուժերի հետ ամիսներով դրսում միտինգ է արել,ճամփա է փակել,բռնվել է։
2021-ին պարտադրված ընտրությանն ամենավերջինն է հայտարարել մասնակցության մասին՝պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ։
Նույնը ՝2022-ի Դիմադրության շարժման ժամանակ։
Չի ստացվել,դրական արդյունքի չենք հասել։
Չի ստացվել,քանի որ նաեւ ռեսուրսները չեն բավարարել։
Հանրային աջակցությունը նաեւ բավարար չի եղել։
Իհարկե,առկա է եղել նաեւ մեր՝ընդդիմադիրներիս սխալը։
Ակնհայտ է ,որ այսօր կա հանրային կոնսենսուս Փաշինյանին հեռացնելու համար։
Անհրաժեշտ է դուրս գալ «նախկին-ներկա» արհեստական բաժանումից ու բանավեճից։
Պետք է ազգային-պետական ուժերով ու գործիչներով գիտակցել ոչ թե իշխանության գալու,այլ՝ իշխանափոխության հասնելու կարեւորությունը։
Հերիք է իրար վրա քողարկված «քարեր նետենք» ու աննպատակ մեղավորներ փնտրենք։
Քաղաքականության մեջ հրեշտակներ չկան,սրբեր ՝առավել եւս։
Պետք է գնալ համազգային լայն համախմբման հանուն պետականության պահպանման ՝ մի կողմ դնելով կուսակցական ու խմբային շահերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով