Ողբերգական դեպք՝ Շիրակում․ Գյումրիում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը

 

Երեկ՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակիչները առավոտվանից չեն պատասխանում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները ոստիկանների ու պարեկների ներկայությամբ բացել են 58 Բ շենքի բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 2 դի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով