Ինչու այս տարի Հայաստանը կարող է հաղթել Եվրատեսիլում․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Ինչու այս տարի Հայաստանը կարող է հաղթել Եվրատեսիլում

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեծ գաղտնիք չեմ բացի, որ Եվրատեսիլը քաղաքականացված մրցույթ է, հիմնականում բավականին անհամ երգերով: Ճաշակին ընկեր չկա, դրա համար անցնենք քաղաքականությանը: Երգը և գլոբալիստներին է կարող դուր գալ, և գլուխ բարցրացնող աջերին:

 

Գլոբալիստներ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

– Հիմա Ուկրաինային գալիս է փոխարինելու Հայաստանը և Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Հայաստանին պետք է բլիթ տալ, նաև ոգևորել Հայաստանի սպառողներին, նաև կոմպենսացիա տալ կորցրած ու դեռ կորցնելիք տարածքների համար:

 

– Բովանդակային առումով ադաթների դեմ պայքարող new ֆեմինիստուհու երգ է, դա էլ է պետք խրախուսել:

 

Հակագլոբալիստներ

 

– Եվրոպայում աջերը ակտիվանում են ու իրենց դուր կգա ֆոլկ երաժշտությունը, ավանդական պատկերները, նաև այն, որ երգվում է ազգային լեզվով, ոչ թե անգլերեն:

 

– Երգի բառերը մի կողմ, բայց տեսարանները ավանդական են, ընդեմ գլոբիստական խառնարանի:

 

– Դուր կգա նաև նրանց, ովքեր հոգնել են Եվրատեսիլի անիմաստ ոճից և դա կարող են համարել ապտակ Եվրատեսիլի ավանդույթներից, ինչպես տարիներ առաջ դրա համար ձայն տվեցին ֆիննական Lordi խմբին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով