Երևանում թալանել են Բանգլադեշում հայտնի «Երևան սիթի»-ն. տնօրենի աշխատասենյակի երկաթյա պահարանից տարել են մի քանի միլիոն դրամ

 

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 10-ին թալանել են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևանի սիթի» սուպերմարկետներից մեկը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը  08:40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Թադևոս Կարապետյանը և հայտնել, որ ժամը 00:10-ից մինչև 02:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Բաբաջանյան փողոցի 48 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են տնօրենի աշխատասենյակ, երկաթյա պահարանը բացել բանալիով և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակվել է մի քանի միլիոն դրամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով