«Վերահաս արհավիրք» ասելով՝ նկատի ունենք քեզ ու քո հեղափոխության հովանավորներին, Նիկոլ

 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ի պատասխան Փաշինյանի հերթական լկտի մանիպիւլյացիայի։

Նիկոլ Փաշինյան, «վերահաս  արհավիրք»  ասելով՝ նկատի ունենք քեզ ու քո հեղափոխության հովանավորներին, Նիկոլ։

Սերժ Սարգսյանն առաջադրվում   էր վարչապետ, որ «վերահաա վտանգ Նիկոլն ու հակահայկական հեղափոխությունը» չհանձնի Արցախը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասում ես՝ ինձ չեն զցուշացրել վտանգների մասին։

Չե՞ս ամաչում։

Ես եմ քեզ հրապարակային 2018-ի մայիսի 1-ին ասել՝ դուք չեք կարող լինել գերագույն գլխավոր հրամապատար։

Աշոտյանն Արմենն է ասել ՝ ես չեմ ուզում դուք լինեք ՀՀ վերջին վարչապետը։

Ամբողջ ՀՀԿ ֆրակցիան էր քեզ ասում,որ երկիր կառավարելը քո խելքի բանը չէ,Նիկոլ։

Իսկ դու՞…

Ասում էիք՝ մեր հեղափոխությունը  Արցախյան շարժումից  կարեւոր է։

Սա նոր Սարդարապատ է։

Ու՞մ դեմ Սարդարապատ։ Արցախ ազատագրողների՞։

Դու էիր ասում՝ ինչ պետքա,դա էլ բանակցում եմ։

Դու էիր ասում՝ բանակցությունը սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի,այլ ՝զրոյական սեփական կետից։

Դու էիր ասում՝ Ալիեւը կառուցողական է։

Արհավիրքը դու էիր  ու «Սերժ մերժողները»։

Հեռացվելու ես,փրփուրպերից կախվելդ անօգուտ է,Նիկոլ Փաշինյան»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով