Փրկարարները մարել են Դիլիջան քաղաքում բռնկված հրդեհը

Փետրվարի 6-ին, ժամը 11։41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:59-ին, մարվել` 13:00-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 18 քմ) և կից կայանած «UAZ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը և սրահը՝ մասամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով