Արցախի և Հայոց պատմության ուրացումը մտա՞վ զորամասեր.Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

Արցախի և Հայոց պատմության ուրացումը մտա՞վ զորամասեր
Մի քանի տեղից ահազանգեր ենք ստացել, որ անցած հինգշաբթի` ամսի 8֊ին, հրահանգ է իջեցվել զորանոցներից անհապաղ հեռացնելու Գ.Նժդեհի նկարները, ԱՀ քարտեզը և Հայկական պետականությունների մասին պատմող պաստառները։
Ստորև ներկայացնում եմ այն պաստառները, որոնք հանվել են, նշեմ, որ նախկինում սրանք պատվիրված են եղել ՊՆ֊ի կողմից, որպես գույք տրամադրված են եղել բոլոր զորամասերին և դրանց փակցնելը եղել է պարտադիր։
Ինձ պատմեցին, որ որոշ տեղեր զինվորները նաև ընդդիմացել են, օրինակ հոսպիտալներից մեկում ուրացման դեմ մեծ աղմուկ են բարձրացրել բուժառու զինվորները և հարցը լուծելու համար ներգրավվել են ռազմական ոստիկաններ։
Այս պահին փորձում ենք երևույթի մասին տեղեկություններ հավաքել նաև այլ զորամասերից և ակնկալում ենք ՊՆ պարզաբանումը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով