Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը բռնել են չկայացած տենդերի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Մեզ հաջողվեց պարզել, թե ինչում են մեղադրում նրան: Նա երկար տարիներ աշխատել է այթի ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:

Իրականում, մեզ հայտնի դարձավ, որ 2 մանկահասակ երեխա ունեցող կնոջը փորձում են կալանավորել, որ ցուցմունք կորզեն այսօր ձերբակալված մյուս կանանց դեմ` էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նախարարության վարչության պետի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, Անի Գևորգյանը մեկ տարի առաջ դուրս է եկել «Սիներջիից»»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով