Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ

 

Երևան քաղաքում`
Հունվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի երեկոյան ժամերին, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրապետության տարածքում`
Հունվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 8-9-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, 10-ին, 12-13-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն հունվարի 9-ի գիշերը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հունվարի 10-13-ին աստիճանաբար կնվազի 5-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով