Փրկարարները բեռնատարները դուրս են բերել արգելափակումից

Հունվարի 22-ին, ժամը 22:32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 5 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով