Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում այսօր ողբերգական դեպքն է տեղի ունեցել. ՌԴ քաղաքացին անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել

Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում այսօր ողբերգական դեպքն է տեղի ունեցել։

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ թիվ 17 խումբը կանչով մեկնել է Աղբյուր Սերոբի փողոցի 44/48 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում կառուցվող նորակառույց շենքում շինարարական աշխատանքեր կատարելիս տղամարդը, ըստ նախնական տեղեկությունների, նախավերջին կամ վերջին հարկից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։

Տեղում պարզվել է, որ նա ՌԴ քաղաքացի, 69-ամյա Սարգիս Թ․-ն է։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով