Հերացի փողոցից Մյասնիկյան պողոտա տանող թունելում Scania մակնիշի բեռնատարի վրայից «կոնտեյներ»-ը պոկվել ու ընկել է ճանապարհին՝ փակելով այն

 

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը;

Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ճանապարհահատվածում՝ թունելի մեջ, Scania մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրայից «կոնտեյներ»-ը պոկվել և ընկել է ճանապարհին՝ փակելով այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանը, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը և 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը։Այս պահին 4-րդ գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում  և սպասում են, որպեսզի հատուկ տեխնիկայով «կոնտեյներ»-ը դուրս բերեն թունելից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Բարեբախտաբար տուժածներ չկան։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով