Ակցիաների ընթացքում մի «բերետ» կոտրել էր քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը, հաղորդում էր ներկայացվել, մեկ ու կես տարի քննել-քննելուց հետ պարզվեց՝ «հանցակազմ չկա»․փաստաբան

 

2022թ. մայիսին՝ «Դիմադրության» շարժման ժամանակ, անձը պարզված մի «բերետ» կոտրել էր քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը։ Հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել, գործ էին հարուցել, քննություն էին կատարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ի՞նչ։ Մեկ ու կես տարի քննել-քննելուց հետ պարզվեց՝ «հանցակազմ չկա»։ Պարզվեց ոստիկանը սաղ ճիշտ ա արել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հսկող դատախազի՝ ակնհայտ ապօրինի որոշումը բողոքարկել ենք վերադասին։ Մերժելուց հետո բողոքարկել ենք դատարան ու գնալու ենք մինչև վերջ։

ՀԳ. Ու թող ոչ մեկ էլ չասի՝ «բա գնայիք հաղորդում տայիք հանցագործության մասին»։ Էս գործը աչքն եմ մտցնելու։
ՀՀԳ. Շնորհակալ եմ փաստաբան Ռոման Երիցյանին՝ բողոքը կազմելիս ինձ մեծապես օգնելու համար։»,- գրել է Մելիքյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով