Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-ից 24-ը կգործի սահմանափակ ռեժիմով.ՊԵԿ

 

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, «Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական ​​փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ Անցակետում իրականացվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, կահավորման, ճանապարհների երեսպատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։

«Ռոսգրանստրոյը»  քաղաքացիներին հորդորում է պլանավորել  ժամանակը՝ Վերին Լարսով ուղևորություն ծրագրելիս:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով