Տարածեք թշնամու կորուստների մասին տեղեկատվությունը, մեզ հիպնոսացնում են, որ թևաթափ լինենք․ Մհեր Հակոբյան

 

Արցախը տեղեկատվական առումով դարձել է ՍԵՎ ԽՈՌՈՉ՝ բառիս բուն իմաստով անհասկանալի է, թե այնտեղ ինչ է կատարվում: Կռվո՞ւմ են, խաղա՞ղ է, թշնամին հաղթե՞լ է, եթե հաղթել է, ապա ինչո՞ւ առաջ չի գնում, ռուսներն ի՞նչ դիրքորոշում ունեն և նման բազում հարցեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես աստիճանաբար սկսում եմ կասկածել, որ հենց այս պահին մեր նկատմամբ տեղեկատվական մի մեծ դիվերսիա են իրականացնում, որը կոնկրետ նպատակ ունի ամենից առաջ ապացուցել և հիմնավորել, որ Արցախն այլևս չկա, իսկ հետագա հեռանկարում էլ մեջտեղ բերել ազգային խորը կոպմլեքսավորում առաջացնող այն թեզը, թե. «Արցախն առանց կռվի հանձնվեց, զենքը ձեռքին թողեց, որ իրեն մորթեն»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

Մա մասնավորապես գրել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երկու դիտարկում.
1. Թշնամին հայտարարում է, թե ՊԲ-ն զինաթափվել է և հսկայական զենք է հանձնում, հսկայական խոսքը շեշտադրվում է, սակայն, որպեսզի պարզ լինի, երբ նայում ես հանձնված զենքի ցուցակը, խոսվում է ընդամենը 4-ական տանկի և զրահամեքենայի ու մոտ 10 հատ հրանոթի մասին, մնացածը մանր բաները են: Ասենք, էլի, որ ցուցակը մեծ լինի և ազդեցիկ, 956 հատ նշել են միայն… ականի պայթուցիչ,
2. Եվ գլխավորը՝ ադրբեջանական սոցիալական կայքերի մոնիտորինգը վկայում է, որ թշնամին առնվազն 335 սպանված ունի, իսկ ոմանք էլ խոսում են 1.000 հոգու մասին: Այս առումով տեղեկատվական դիվերսիայի է նման այն, որ մեր տեղեկատվական տիրույթում այս մասին չի խոսվում, փորձում են մեզ հուսահատեցնել, կորստի հետ համակերպման, թևաթափ վիճակ առաջացնել:

Ստորև տեղադրում եմ հղում մի Տելեգրամ ալիքի: Այն վարող(ներ)ը տեղադրում են տեղեկատվություն ադրբեջանական կորսուտների մասին, որոնք հնարավոր է եղել վեր հանել սոցիալական ցանցերի մոնիթորինգի միջոցով: Ցանկն անընդհատ թարմացվում է: Այս պահին ես չեմ կարող գնահատել այդ տեղեկատվության հավաստիությունը, բայց, հպանցիկ նայելով, կեսից առնվազն ավելին հիմնավոր է, սխալի հավանականությունը հազիվ 10-20 տոկոս լինի:

Խնդրանք՝ միացեք այդ ալիքին, հետևեք, տարածեք թշնամու կորուստների մասին տեղեկատվությունը, ստուգեք և ճշգրտեք: Ես սկսում եմ կասկածել, որ մեզ ուղղակի հիպնոսացնում են, ինչպես գրել եմ վերևում, որ մենք թևաթափ լինենք, հուսահատվենք, արհամարենք արցախահայության մղած պայքարը և այս ամենը կազմակերպողը ավելի հեշտությամբ հասնի իր նպատակին…»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով