Ամեն բան հուշում է, որ Թուրքիան անցել է Սյունիքով միջանցք ստանալու ավելի վճռական փուլին. Վարուժան Գեղամյան

 

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թուրքական ամենամեծ թերթերից մեկը՝ «Türkiye»-ն այսօր անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
«Զանգեզուրում պատերազմի նախապատրաստություն. Իրանը և Հայաստանը զորքեր են կուտակում» վերտառությամբ հոդվածում թուրքական հոդվածագիրը նշում է, որ իբր Արցախից դուրս եկող հայկական ուժերը կուտակվում են Սյունիքում, որպեսզի թույլ չտան միջանցքի բացումը։

Այս հոդվածը մաս է կազմում Սյունիքի վրա թուրք-ադրբեջանական առաջիկա հնարավոր հարձակման տեղեկատվական նախապատրաստության։ Արցախի վրա վերջին հարձակումը ավելի մեծ ու կարևոր պատերազմի մի մասն է։

Թուրքական մեդիան, թուրքական պետական և գիտակրթական կառույցները և թուրք ամենաբարձրաստիճան գործիչները վերջին շաբաթներին մեծ հաճախությամբ գրում, քննարկում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման` որպես Թուրքիայի համար տարածաշրջանային կարևորագույն նվաճում: Այն, թե ինչքան հաճախ են սկսել խոսել և հանրայնացնել այս թեման, հուշում է, որ Թուրքիան անցել է Սյունիքով միջանցք ստանալու ավելի վճռական փուլին: Հատկապես, որ միջանցքի ավտոմոբիլային ճյուղը գրեթե պատրաստ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով