Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում համագործակցության մի շարք հարցեր:

Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, քաղաքաշինության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու նախաձեռնությունները: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ նա տեղեկացրել է, որ կոմիտեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող առանցքային ծրագրերի, մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, մարզական և առողջապահական կառույցների շինարարության խոշոր պատվիրատուներից է։

Կողմերը դիտարկել են Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին Հնդկաստանում գործող շինարարական ընկերությունների մասնակցության և Հնդկաստանից աշխատուժի ներգրավման հնարավորությունները: Քննարկվել են նաև երկու պետություններում կայանալիք ոլորտային ցուցահանդեսներին մասնակցության և համատեղ համաժողովների կազմակերպման վերաբերյալ հարցեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադարձ է կատարվել մասնագետների պատրաստման և վերապատրաստման նպատակներով երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության ներուժին և հեռանկարներին։

Երկուստեք կարևորելով ոլորտային այլ ուղղություններով համագործակցության հաստատումը՝ որոշվել է շարունակել պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քննարկումները։

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով