Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

 

Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու որոշումը ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա, «ՌԻԱ նովոստիին» հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացված են եղել Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիության մասին այն պայմաններում, երբ այս կառույցը «ձերբակալման օրդեր» է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը»,- նշել են գերատեսչությունում։

Նշվում է, որ «դիտարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող է հարմար լինել երկու կողմերին»։ «Ցավոք սրտի, դա հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում է կայացվել՝ հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման»,- պարզաբանել են գերատեսչությունում։

ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի իշխանությունների որոշումը «առավել բացասական հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա»։ «Հայաստանի ներկայացուցիչների կողմից առաջ քաշված այն թեզը, որ ՄՔԴ-ին անդամակցելը որևէ ազդեցություն չի ունենա ռուս-հայկական հարաբերությունների վրա, չի համապատասխանում իրականությանը։ Առնվազն դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը հանրապետություն, հատկապես, երբ իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել Վլադիմիր Պուտինին Հաագայի «ֆեմիդայի» խնդրանքով, նշել են ԱԳՆ-ում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուսական գերատեսչությունը նշել է, որ «Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի Ազգային ժողովում կլինեն սթափ մտածող ուժեր, որոնք «դեն դակի» հայ-ռուսական հարաբերությունների համար ակնհայտորեն «տոքսիկ» որոշմանը»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով