Քաղաքաշինության կոմիտեի և ՔՏՀԱ տեսչական մարմնի գործընկերները քննարկել են ոլորտային հարցեր

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին: Կոմիտեի և տեսչական մարմնի գործընկերները քննարկել են նախագծային և շինարարական աշխատանքների որակին վերաբերող օրախնդիր հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հանրապետությունում իրականացվող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր շինարարական ծրագրերին, դրանց իրականացման ընթացքում ծագող հարցերին, վերահսկողական աշխատանքների արդյունքներին: Դիտարկվել են նաև կոմիտեի կողմից ժամանակի պահանջներին համապատասխան քաղաքաշինական նորմերի մշակման, առկա նորմերի շարունակական արդիականացման ծրագրերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային հարցերի քննարկման նպատակով շարունակել աշխատանքային հանդիպումները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով