Կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 09։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի հրապարակում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Շ․ Շ․-ի ինքնահրկիզման փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով