Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21։40-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 250 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:00-ին, մարվել՝ 22:14-ին: Մասամբ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 ք․մ) և մոտ 30 քմ տարածքում կենցաղային իրեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով