Արհեստականորեն փորձում են քաոս ստեղծել Արցախում. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախօրդ համարում մենք տեղեկացրել էինք, որ Արցախի նախագահի պաշտոնում օրեր առաջ պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանին ընտրելու հարցում կա կոնսենսուս: Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ Արցախի խորհրդարանի 5 խմբակցություններից 4-ի նախագահի թեկնածուն Սամվել Շահրամանյանն է։ «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», ՀՅԴ և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները առաջադրել են նույն թեկնածուին։

Ըստ տեղեկությունների, գործող պետնախարարն այս 4 ուժերի հետ երեկ հանդիպել է, իսկ ընտրությունը սպասվում է շաբաթ օրը: Այսուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, Արցախի նախագահի սպասվող ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններն իրենց վերջին ճիգերն են գործադրում ՀՀ-ից քարոզչական նպատակով Արցախում ավելի վաղ շրջանում ներդրված ականները գործի դնելու համար։

Մասնավորաբար, այս առումով Փաշինյանի իշխանության «վերջին ճիչն» այն ուժերն են, որոնց միջոցով փորձում են Արցախում անառողջ մթնոլորտ, խժդժություններ ստեղծել: Այսինքն, ըստ արցախցի մեր զրուցակիցների, Նիկոլ Փաշինյանը, չկարողանալով ստորագրությամբ և փաստաթղթային ձևով Արցախի հանձնման գործընթացն ավարտին հասցնել, փորձում է Արցախում քաոս և անարխիա հրահրել, ինչը հղի է լուրջ վտանգներով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հանցագործ «միջամտության» տեսքով։ Թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ Արցախում հասարակության շրջանում այս ամենը հիանալի գիտակցում են և համոզված են, որ այս չարաբաստիկ սցենարն ուղղակի կյանքի չի կոչվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով