Փաշինյանական քարոզչությունն ու նրան սատարող արբանյակները հայաստանյան իշխանությանը արդարացնելուն զուգահեռ փորձում են տպավորություն ստեղծել, թե Արցախում պատերազմը կանգնեցնելու արագ հնարավորություն կա, բայց Արցախի իշխանությունը դա չի անում.Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Փաշինյանական քարոզչությունն ու նրան սատարող արբանյակները հայաստանյան իշխանությանը արդարացնելուն զուգահեռ փորձում են տպավորություն ստեղծել, թե Արցախում պատերազմը կանգնեցնելու արագ հնարավորություն կա, բայց Արցախի իշխանությունը դա չի անում:
Նախ, այն մարդիկ, ովքեր տարբեր ձևերով մասնակիցն են Արցախի թուլացմանը, հայաթափմանն ու հանձնմանը, առհասարակ բարոյական իրավունք չունեն արցախցիներին այս կամ այն հարցի մեջ մեղադրելու:
Երկրորդ, Ադրբեջանը միայն հայտարարություններով է ցույց տալիս, թե պատրաստ է բանակցելու:
Այն, ինչ խոսում ու գրում են Ադրբեջանից ցույց է տալիս, որ էթնիկ զտումներ և Ցեղասպանություն իրականացնելու ճանապարհին Ադրբեջանը փորձում է հնարավորինս անմարդկային և անբարոյական լինել:
Արցախն ինքն է փորձում բանակցել, սակայն ադրբեջանցիների ու նրանց հովանավորների համար, այդ ցանկությունը հստակ չի արտահայտվում:
Խնդիրը ոչ թե արցախցին է, բանակցողն է, այլ կոնկրետ ադրբեջանական քմահաճույքները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով