Հրդեհ Լանջազատ գյուղում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14։53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջազատ գյուղում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում և անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 19։34-ին։ Այրվել են 2500 հակ անասնակեր և անասնագոմի տանիքից 60 քմ հատված։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով