Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 6-7-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում`       
Սեպտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում`  
Սեպտեմբերի 6-ի և 10-ի ցերեկը, 7-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-11-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով