Այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արաբկիր զբոսայգու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ 17։20-ին։ Այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով