Իրավիճակը չափազանց ծանր է, բայց ոչ անհուսալի. ելքը առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է. Սերժ Սարգսյան

 

Միջազգային բոլոր նորմերին համապատասխան՝ ամուր կռվաններ ունեցող Արցախի անկախությունն այսօր ենթարկվում է անասելի ծանր փորձության:  Արցախի Հանրապետության օրվա առթիվ իր ուղերձում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա արձանագրմամբ`արդեն ութ ամիս շրջափակման մեջ գտնվող և բազում զրկանքներ կրող Արցախն արժանապատվորեն դիմակայում է՝ քաջ գիտակցելով, որ պայքարն անկախության համար այսօր էլ նույն նպատակն ունի, ինչ 32 տարի առաջ, և ագրեսոր ու ցեղասպան թշնամին էլ նույնն է, ինչ երեք տասնամյակ առաջ:

«Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է, և չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում:

Անկախության պայքարի ճանապարհին անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունն ու թուլամորթությունը չեն կարող ընկեր լինել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վճռականություն, արիություն, կամք ու պատվախնդրություն՝ ահա պայքարի անդավաճան ընկերները, որոնց պետք է ապավինել», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով