Ինչ վերապահումներ կանեն Հռոմի ստատուտում. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կառավարությունը երկար մտորումներից հետո երեկ վերջապես Հռոմի ստատուտն ուղարկեց ԱԺ` վավերացման։ Հիշեցնենք, որ մարտին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվեց, այսինքն՝ եթե առանց վերապահումների Հայաստանը վավերացնի այդ համաձայնագիրը, պարտավոր է Պուտինի` Հայաստան գալուն պես ձերբակալել նրան ու հանձնել միջազգային դատարանին։ Համաձայնագրի վավերացումը, մեր տեղեկություններով, նախատեսում է պարզ ընթացակարգ՝ ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա նշանակում է, որ երկշաբաթյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կարող են առաջարկներ ներկայացնել, այդ թվում՝ Պուտինին վերաբերող դրույթի շուրջ կարող են վերապահում առաջարկել, իսկ դրանից հետո նախագիծը 3 շաբաթում կքննարկվի պատկան հանձնաժողովում ու կմտնի նիստերի մեծ օրակարգ։ Ի դեպ, ՔՊ ադեկվատ հատվածում հույս ունեն, որ Պուտինին վերաբերող դրույթի առնչությամբ վերապահում կարվի, հակառակ դեպքում այն վտանգավոր հետեւանքներ կունենա ՀՀ-ի համար, քանի որ ՌԴ պաշտոնատար շրջանակները չեն թաքցրել, որ Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով